среда, 27 августа 2014 г.

  Օգոստոսի 26-ին տեղացած անձրևախառն կարկուտը,դրա հետևանքները և <<գերևարված>> մարդիկ

 Երեկ երեկոյան Վաղատուր գյուղում տեղացած անձրևախառը կարկուտը իր հետևանքները ցույց տվեց այսօր:Առավոտյան աշխատանքի գնալիս հազիվ էի գտնում ոտք դնելու տեղ,որպեսզի  սելավների արդյունքում ամբողջ՝ առանց այն էլ անմխիթար ճանապարհների քանդված տեղերում չհայտնվեմ:Գյուղի ներքևում՝ գետի ափին է գտնվում Վաղատուրցի Է. Միրզոյանի բնակարանը:Այն հենց այն տեղում է, որտեղով անձրևների հետևանքով առաջացած  սելավը դարձել էր անկառավառելի: Հանկարծակիի եկած բնակիչները չկարողացան անգամ դապասները փակել, որպեսզի այդ ամենը, ինչ սելավի հետ գալիս էր չլցվեր Է. Միրզոյանի տան բակը:Նրանց հետ զրույցում պարզվեց որ հազիվ են կարողացել պրկել մայր խոզին իր ձագերով:Նրանք նաև ասացին որ ամբողջովին ավազով է լցվել իրենց լոբու,կարտոֆիլի այգին,նրանց պատճառելով մեծ թվով վնաս:Այս տարվա բերք ու բարիքը մնացել է ավազների տակ:Քայլելով նրանց տան բակով հազիվ է ինձ պահում,որ այդ վերևից եկած քարերի մեջ չնկնեմ:Ասեմ որ նրանց բնակարանի աշխարհագրական դիրքից ելնելով,այսպիսի դեպքերը առաջին անգամ չեն:Գրեթե ամեն հորդառատ անձրևի հետ նրանք ախուվախով են լցվում, քանզի գիտեն որ հաստատ առավոտյան չեն կարողանա իրենց իսկ դարպասից այն կողմ անցնել,որովհետեվ այն ամբողջովին ավազով ու քարերով է լցված:Նրանք չգիտեն թե իրենց հույսը ում դնեն,որպեսզի ազատվեն այդ քանդուքարափ վիճակից:Ամբողջ բակը այնպիսի քարերով է պատված, որ անգամ բեռնատար մեքենաները չեն կարողանա հասնել այնտեղ:Հարցը լուրջ է, ու նրանք իրենց ուժերով չեն կարողանա հաստատ այդ տարածքը մաքրել,սակայն մինչև այժմ ոչ մեկ չի ահազանգել,անգամ հարցնելու, թե այդ մարդիկ ինչի կարիք ունեն:Նրանք դիմել են Սյունիքի մարզպետարան ու դեռ պատասխան չկա:Դրանից զատ, գրեթե 15 ընտանիք արտաքին աշխարհի հետ կապից զրկվել են,որովհետեվ ճանապարները այնպես են քանդվել որ ոչ մի տեխնիկա չի կարա անցնի:Հուսով եմ ժողովրդի ձայնը բարձրացնելով ինչ որ մեկը մի բանով կօգնի <<գերևարված մարդկանց>>...
  Ձեզ եմ ներկայացնում լուսանկարներ և վիդեոներ այդ քանդուքարափ վիճակից...
















вторник, 26 августа 2014 г.

ԱՆՁՐևԻ  ՈՒ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԻՐ ՎՐԱ Է ԶԳԱՑԵԼ ՆԱԵՎ <<ՎԱՂԱՏՈՒՐ>> ԳԵՏԸ,ՊՈՌԹԿԱԼՈՎ ՈՒ ՎԱՐԱՐԵԼՈՎ՝ ԻՐ ՀՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՎ...

Երկար սպասված անձրևը և դրա հետևանքները

Այսօր երեկոյան, ժամը 18-50-ի սահմաններում,Սյունիքի մարզի  Վաղատուր գյուղում տեղաց  երկար սպասված անձրևը:Գրեթե երկու ամիս ամբողջ գյուղում և հարևան գյուղերում երաշտ էր և կար անձրևի կարոտը:Անձրևի սկսվելուն պես բոլորը ուրախացան,սակայն ուրախությունը քիչ տևեց: Տաս րոպե տեղացած անձրևին հաջորդեց նույնքան ժամանակով տեղացող կարկուտը, որը ավիրեց այս տարվա առանց այն էլ պակաս բերք ու բարիքը,գյուղացիներին պարգևելով մեծաթիվ վնաս...Ահա մի քանի կադրեր այդ երևույթից...