27.05.2016. ՀՀ բոլոր դպրոցներում այդ օրը հնչեց դպրոցական <<Վերջին զանգը>>: Զանգ՝ որին շատ է սպասել ցանկացած շրջանավարտ: Այսօր հենց այդ սպասված օրն է: Սակայն մեր շրջանավարտների աչքերում տեսնում եմ,
ՎԱՂԱՏՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ
суббота, 28 мая 2016 г.
среда, 13 мая 2015 г.
среда, 28 января 2015 г.
понедельник, 1 сентября 2014 г.
ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ ՎԱՂԱՏՈՒՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
ԱՅՍՕՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ,ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՂԱՏՈՒՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ՀՆՉԵՑ ՍԵՊՏԵՄԲԵՐՄԵԿՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ, և ԱԶԴԱՐԱՐԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ: ՀՆՉԵՑ ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ, ԱՅՆՈՒՀԵՏԵՎ ԲԱՑՎԵՑ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԸ: ՏՆՕՐԵՆԸ ԱԶԴԱՐԱՐԵՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԻԶԲԸ, ՆՇԵԼՈՎ ԴՊՐՈՑԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ և ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ....ԼԱՎԸ ԱՅՆ Է ՈՐ, 2013-2014 ՈՒՍ ՏԱՐՎԱ 4 ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՊՀ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ և ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ, ԻՍԿ ՎԱՏԸ ԱՅՆ Է ՈՐ ՏԱՐԵՑՏԱՐԻ ԱՇԱԿԵՐՏ ԹԻՎԸ ԴՊՐՈՑՈՒՄ ՊԱԿԱՍՈՒՄ Է:ԱՆՑԱԾ ՈՒՍ ՏԱՐՈՒՄ 4 ԱՇԱԿԵՐՏ ԱՎԱՐՏԵԼ ԵՆ, ԵՐԵՔԸ ԸՆՏԱՆԻՔՈՎ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՄՈՍԿՎԱ, ԻՍԿ ՄԵԿԸ ԱՎԱՐՏԵԼՈՎ ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԸ, ՉԻ ՑԱՆԿԱՑԵԼ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ:ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՆԵՆՔ ՉՈՐՍ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻ: ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ՆԱև ՓՈԽՏՆՕՐԵՆԸ և ՆՐԱՆՔ ԻՐԵՆՑ ԽՈՍՔՈՒՄ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ,ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ,ՈՒՐԱԽ ՈՒ ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ և ՆՈՐԱՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ:ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ՝ ԹԵ՛ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ԹԵ՛ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ,ՆՐԱՆՑ ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ԼԱՎՆ ՈՒ ԲԱՐԻՆ:ԹՈՂ ԼԱՎ ՄԱՐԴ՝ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻ ՄԱՐԴ ԴԱՌՆԱՆ...ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՄ ՁԵԶ ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՐՆԵՐ՝ ՄԱՍՆԱՈՐԱՊԵՍ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ:
среда, 27 августа 2014 г.
Երեկ երեկոյան Վաղատուր գյուղում տեղացած անձրևախառը կարկուտը իր հետևանքները ցույց տվեց այսօր:Առավոտյան աշխատանքի գնալիս հազիվ էի գտնում ոտք դնելու տեղ,որպեսզի սելավների արդյունքում ամբողջ՝ առանց այն էլ անմխիթար ճանապարհների քանդված տեղերում չհայտնվեմ:Գյուղի ներքևում՝ գետի ափին է գտնվում Վաղատուրցի Է. Միրզոյանի բնակարանը:Այն հենց այն տեղում է, որտեղով անձրևների հետևանքով առաջացած սելավը դարձել էր անկառավառելի: Հանկարծակիի եկած բնակիչները չկարողացան անգամ դապասները փակել, որպեսզի այդ ամենը, ինչ սելավի հետ գալիս էր չլցվեր Է. Միրզոյանի տան բակը:Նրանց հետ զրույցում պարզվեց որ հազիվ են կարողացել պրկել մայր խոզին իր ձագերով:Նրանք նաև ասացին որ ամբողջովին ավազով է լցվել իրենց լոբու,կարտոֆիլի այգին,նրանց պատճառելով մեծ թվով վնաս:Այս տարվա բերք ու բարիքը մնացել է ավազների տակ:Քայլելով նրանց տան բակով հազիվ է ինձ պահում,որ այդ վերևից եկած քարերի մեջ չնկնեմ:Ասեմ որ նրանց բնակարանի աշխարհագրական դիրքից ելնելով,այսպիսի դեպքերը առաջին անգամ չեն:Գրեթե ամեն հորդառատ անձրևի հետ նրանք ախուվախով են լցվում, քանզի գիտեն որ հաստատ առավոտյան չեն կարողանա իրենց իսկ դարպասից այն կողմ անցնել,որովհետեվ այն ամբողջովին ավազով ու քարերով է լցված:Նրանք չգիտեն թե իրենց հույսը ում դնեն,որպեսզի ազատվեն այդ քանդուքարափ վիճակից:Ամբողջ բակը այնպիսի քարերով է պատված, որ անգամ բեռնատար մեքենաները չեն կարողանա հասնել այնտեղ:Հարցը լուրջ է, ու նրանք իրենց ուժերով չեն կարողանա հաստատ այդ տարածքը մաքրել,սակայն մինչև այժմ ոչ մեկ չի ահազանգել,անգամ հարցնելու, թե այդ մարդիկ ինչի կարիք ունեն:Նրանք դիմել են Սյունիքի մարզպետարան ու դեռ պատասխան չկա:Դրանից զատ, գրեթե 15 ընտանիք արտաքին աշխարհի հետ կապից զրկվել են,որովհետեվ ճանապարները այնպես են քանդվել որ ոչ մի տեխնիկա չի կարա անցնի:Հուսով եմ ժողովրդի ձայնը բարձրացնելով ինչ որ մեկը մի բանով կօգնի <<գերևարված մարդկանց>>...
Ձեզ եմ ներկայացնում լուսանկարներ և վիդեոներ այդ քանդուքարափ վիճակից...
Подписаться на:
Сообщения (Atom)