пятница, 28 сентября 2012 г.

ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԻՆՉՊԵՍ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԻՄՆԵՑԻՆ ԴՊՐՈՑ

1921թ. Բայանդուր գյուղում ստեղծվեց հեղկոմ.,կոմ. բջիջ և կոմսոմոլի բջիջ:
Երեք կազմակերպությունները միասին ծավալեցին քաղաքական-մասսայական աշխատանքներ,գյուղի աշխատավորների շրջանում և նրանց համախմբեցին կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության շուրջը:
Գյուղական կազմակերպությունների առջև կանգնած գլխավոր խնդիրն էր, վերականգնել քայքայված տնտեսությունը,բարձրացնել գյուղատնտեսությունը:
Կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության քաղաքականությունը ՆԷՊ-ի,նոր տնտեսական քաղաքականության մասին պայմաններ ստեղծեց գյուղատնտեսությունն արագ վերականգնելու համար:
Առաջնակարգ խնդիրներից մեկը`գյուղում անգրագիտության վերացման խնդիրն էր:
Գյուղացիների մեծ մասն անգրագետ էին:Գյուղում դպրոց չկար:Գյուղում 4-5 հոգի ունեին հինգդասյան կրթություն: Չկար գրականություն, ինչպես նաև`գրենական պիտույքներ:
Սովետական իշխանությունը ժառանգել էր հետամնաց ,ավերված երկիր և անգրագիտություն:

понедельник, 24 сентября 2012 г.

ԴԱԴ-ՄԵԼԻՔ


բնակչությունը

Բնակչություն` 458


Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 102 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 37 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Վաղատուր