пятница, 28 сентября 2012 г.

ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
ԻՆՉՊԵՍ ԳՅՈՒՂՈՒՄ ՀԻՄՆԵՑԻՆ ԴՊՐՈՑ

1921թ. Բայանդուր գյուղում ստեղծվեց հեղկոմ.,կոմ. բջիջ և կոմսոմոլի բջիջ:
Երեք կազմակերպությունները միասին ծավալեցին քաղաքական-մասսայական աշխատանքներ,գյուղի աշխատավորների շրջանում և նրանց համախմբեցին կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության շուրջը:
Գյուղական կազմակերպությունների առջև կանգնած գլխավոր խնդիրն էր, վերականգնել քայքայված տնտեսությունը,բարձրացնել գյուղատնտեսությունը:
Կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության քաղաքականությունը ՆԷՊ-ի,նոր տնտեսական քաղաքականության մասին պայմաններ ստեղծեց գյուղատնտեսությունն արագ վերականգնելու համար:
Առաջնակարգ խնդիրներից մեկը`գյուղում անգրագիտության վերացման խնդիրն էր:
Գյուղացիների մեծ մասն անգրագետ էին:Գյուղում դպրոց չկար:Գյուղում 4-5 հոգի ունեին հինգդասյան կրթություն: Չկար գրականություն, ինչպես նաև`գրենական պիտույքներ:
Սովետական իշխանությունը ժառանգել էր հետամնաց ,ավերված երկիր և անգրագիտություն:

Գյուղում`անգրագիտության վերացման առաջին փորձն արվեց 1923 թվականին:
Գյուղսովետը և կոմբջիջը որոշեցին գյուղում կազմակերպել անգրագիըության վերացման կետլիկայան:Գյուղում եղած միակ հարմար շենքը`Մոլլա Մահմեդի սենյակը,որը զբաղեցնում էր Բաբայան Զաքարան,հատկացրեց կետլիկայանին:
Սեղան-նստարան չկար:Նստելու համար տախտակից պատրաստվեց նստարաններ:Ձեռք բերվեց տետրեր,մատիտներ և առաջին դասարանի համար գրքեր:
Պարապմունքներն սկսեցին կայանում`գյուղում եղած հինգդասյան կրթություն ունեցողները:
Ավելի քան 30 հոգի ընդգրկված էին լիկկայանում և բոլորն էլ երիտասարդներ էին:
Բոլորը ցանկանում էին սովորել,բայց չկային պայմաններ:Լիկայանում հիմք դրվեց անգրագիտության վերացմանը:

ԳՅՈՒՂՈՒՄ 1928Թ. ՍՏԵՂԾՎԵՑ ԴՊՐՈՑ:

Միշտ պետք է հիշել անցյալը,որպեսզի այն համեմատենք ներկայի հետ:
Կուսակցության և Կառավարության հոգատարության շնորհիվ,ընդլայնվեցին դպրոցների թիվը,բացվեցին բարձրագույն ուսումնական հաստատություններ,որտեղ նաև կրթություն ստացան Վաղատուրի ութամյա դպրոցի ուսուցիչները և իրենց գիտակցական ողջ կարողությունը նվիրաբերեցին մատաղ սերնդի կոմունիստական բարոյականության ոգով դաստիարակելու և ուսուցանելու վեհ ու պատվավոր գորցին:
ԴՐԱՆՔ ԵՆ`Արտաշես Կոլյան- (մաթեմատիկայի մասնագետ) Միշա Գրիգորյան- (պատմության մասնագետ)
Նիկոլայ Բաբջանյան -(լեզվի և գրականության մասնագետ)
Շահեն Միքայելյան -(լեզվի և գրականության մասնագետ)
Լազր Հայրապետյան-(պատմության մասնագետ)
Գարեգին Բաբաջանյան- (պատմության մասնագետ)
Ժորա Դանիելյան -(մաթեմատիկայի մասնագետ)
Սարգիս Բաբաջանյան- (պատմության մասնագետ)
Շահեն Կոլյան -(ֆիզիկայի մասնագետ)
Ռոմիկ Բաբաջանյան- (ավարտել է Երևանի պետ. Համալսարանի տնտեսագիտական բաժինը)
Նովլետ Գրիգորյան- (ավարտել է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի շինարարական բաժինը):

ԳՅՈՒՂՈՒՄ ԴՊՐՈՑ ՀԻՄՆԱԴՐՎԵՑ 1928-29 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ 

1928 թվականը Բայանդուրցիների համար համարվեց կուլտուրական հեղափոխության տարի,որովհետև այդ թվականին գյուղում բացվեց դպրոց:
Պարապմունքներն անց էին կացնում Զաքարիա Բաբայանի սենյակում,որը համարվում էր գյուղի միակ հարմարավետ բնակարանը`թիթեղապատ տանիքով:
Տարրական տիպի դպրոց էր,որի վարիչն էր Խնձորեսկ գյուղից ուղարված միակ ուսուցիչը գյուղում`Արամ Ղազարյանը:

ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ-ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԱՐԻՉ,1928-29 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ
1929-30 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ,ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԱՐԻՉ Է ՆՇԱՆԱԿՎՈՒՄ ՅՈՒԶԲԱՇՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿԸ`ԳՈՐԻՍԻ ՇՐՋԱՆԻ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂԻՑ:

1930-1935 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

1930-35 ուսումնական տարիներին,Վաղատուրի`նախկին Բայանդուրի,տարրական դպոցի վարիչն է եղել Ռաֆիկ Միքայելի Մինասյանը:
Նա իր ողջ գիտակցական կարողություններն ի սպաս է դրել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության վեհ ու պատվավոր գործին:Նա մինչև 1941 թվականը,Բայանդուրի յոթնամյա դպրոցում ավանդել է ռուսաց լեզու:Նա միաժամանակ եղել է գյուղի հասարակական ու քաղաքական ակտիվ գործիչ…
Վաղատուրի ութամյա դպրոցի 1971-72 թթ. ուսուցչական կոլեկտիվի անդամները եղել են նրա շնորհաշատ սաները….
Կյանքի ծաղիկ հասակում,զոհվեց ռազմաճակատում`հանուն հայրենիքի,հանուն նրա երջանիկ ապագայի:

1935-1944 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐՈԻՄ

1935-44 թթ. Բայանդուրի ոչ լրիվ միջնակարգ դպրոցում դիրեկտորներ են աշխատել են ներքոնշյալ մարդիկ`ըստ տարիների.
1935-38 ուսումնական տարիներում Բայանդուրի ոչ լրիվ միջնակարգ դպրոցի դիրեկտոր է աշխատել ՌՈՒԲԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ ՄԿՐՏՉՅԱՆԸ`ծագումով Բայանդուր գյուղից:
1938-39 ուսումնական տարում բայանդուրի յոթնամյա դպրոցի դիրեկտոր է աշխատել ԱՐՄԵՆԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ`ծագումով Տեղ գյուղացի:
1939-40 ուսումնական տարում դիրեկտոր է աշխատել ՌՈՒԲԵՆ ՋԱՎԱՀԻՐՅԱՆԸ`ծագումով Բռուն գյուղացի:
1940-43 ուսումնական տարիներում դիրեկտոր է աշխատել Հայկազ Հայրապետյանը`ծագումով Քարաշեն գյուղից:
1943-44 ուսումնական տարում դիրեկտոր է աշխատել ՍՄԲԱՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ`ծագումով Տեղ գյուղացի:
ԻՍԿ 1930-1944 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ:
1. Մինասյան Ռաֆիկ-զոհվել է հայրենական մեծ պատերազմում:
2. Մինասյան Լևոն - զոհվել է հայրենական մեծ պատերազ-մում,ծագումով Բայանդուրցի:
3. Միրզոյան Սուլթան- զոհվել է Հայրենական մեծ պատերազմում,ծագումով` քարաշեն գյուղացի:
4. Խուրշուդյան Սարգիս-1971 թվականից աշխատել է Կոռնիձորի միջնակարգ դպրոցում,ծագումով`Կոռնիձոր գյուղացի:
5. Սարգսյան Արշակ-1971 թվականից աշխատել է Գորիս քաղաքի երկարօրյա միջնակարգ դպրոցում որպես դիրեկտոր,Տեղ գյուղացի:
6. Շալունց Անդրանիկ-1971 թվականից աշխատել էԳորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցում,որպես լեզվի և գրականության ուսուցիչ,ծագումով Գորիս քաղաքից:
7. Հայրապետյան Անդրանիկ-զոհվել է Հայրենական մեծ պատերազմում,ծագումով` Գորիս քաղաքից:
8. Թումունց Խորեն-զոհվել է Հայրենական մեծ պատերազմում,ծագումով Տեղ գյուղացի:
9. Միքայելյան Խորեն-1971 թվականից աշխատել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում,ծագումով` Տեղ գյուղացի:
10. Հայրապետյան Հայկազ-1971 թվականից աշխատել է Գորիսում,որպես հացի փուռի դիրեկտոր
11. Ջավահիրյան Ռուբեն-1972 թվականից աշխատում է Գեղարդ կոմբինատում
12.Հայրապետյան Սմբատ-1971 թվականից աշխատում է Գորիսի շրջանի ուսուցչական տանը,որպես`դիրեկտոր:
13.Հայրումյան Երվանդ-1971-1972 ուս. տարուց աշխատում է Վերիշենի միջնակարգ դպրոցում,որպես`դիրեկտոր:
14.Գրիգորյան Անիկ-Գորիս քաղաքում աշխատել է որպես մանկապարտեզի դաստիարակչուհի:
15. Հակոբյան Արմենակ-1938-39 ուսումնական տարում աշխատել է Վաղատուրի`նախկին Բայանդուրի յոթնամյա դպրոցի դիրեկտոր,ծագումով` Տեղ գյուղացի:

1943-44 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՑ ՄԻՆՉև 1971-72 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Մինչև 1943-44 ուսումնական տարին,գյուղում չկար բարձրագույն ուսումնական հաստատության տեր անձնավորություն,նույնիսկ վեցդասյա կամ ութամյա կրթություն ունեցողները դասավանդում էին,քանի որ,կադրերի խիստ պակաս էր զգացվում:
Չկար համապատասխան դպրոցական շենք,լաբորատոր սարքավորումներ,նյութա-տեխնիկական բազա:
ՍՄԿԿ-ն ՍՍՀՄ Մինիստրների սովետը ինչպես միշտ,այնպես էլ այդ ժամանակ,պահում էր մատաղ սերնդի կոմունիստական դաստիարակության ու կրթության վեհ ու պատվավոր գործը:
Դրա վառ ապացույցը`դպրոցական մի շարք շենքերի կառուցումն էր երկրի տարբեր շրջաններում,իրենց համապատասխան լաբորատոր սարքավորումներով,կաբինետ-
Ներով,սպորտ հրապարակներով և տեխնիկական միջոցներով:
Այժմ,դպրոցներում դասավանդում են հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող մանկավարժները:
1962թ. ապրիլի 14…դպրոցական նորակառույց շենք…կարմիր պաստառների վրա գրված լոզունգները,որը բխում էր լենինյան ազգային իմաստուն քաղաքականությունից:
Այդ օրը դպրոցի 370 տեղանոց ընդարձակ դահլիճում, տեղեր էին զբաղեցրել Գորիսի շրջանի` հարևան Խանածախի,Խոզնավարի դպրոցների ներկայացուցիցչներ, ինչպես նաև հարևան Ադրբեջանական ՍՍՀ Լաչինի շրջանի թվով 10 գյուղերի միջնակարգ և ութնամյա դպրոցի ներկայացուցիչներ:
Իրար միջև փոխանակվեցին հուշանվերներ:
Այդ օրն անմոռաց մնաց Վաղատուրի ութամյա դպրոցի ուսուցչական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի սրտում:
1962 թ. սեպտեմբերին շահագործման է ենթարկվում դպրոցական նորակառույց շենքը,որը բաղկացած է երկու հարկից:Դպրոցն ուներ հարուստ լաբորատորիա,ֆիզկուլտ դահլիճ,ընդարձակ դահլիճ,նյութատեխնիկական հարուստ բազա:

1943-44 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՑ ՄԻՆՉև 1971-72 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐ
1943-44 ուս. տարուց սկսած,Վաղատուրի ութամյա դպրոցի դիրեկտոր է ՄԻՇԱ ՊՈՂՈՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ - հայկական ՍՍՀ վաստակավոր ուսուցիչ`պատմության մասնագետ: Ավարտել է Երևանի հեռակա ինստիտուտի,պատմության ֆակուլտետը:
Այդ նույն ուսումնական տարուց մինչև 1971-72 ուս. տարիներին,դպրոցում աշխատել են հետևյալ մանկավարժները.
1.Արտաշես Խաչատուրի Կոլյան - ուներ բարձրագույն կրթություն,մաթեմատիկայի մասնագետ:
2.Բաբաջանյան Գարեգին Հարությունի - բարձրագույն կրթությամբ,պատմության մասնագետ
3.Բաբաջանյան Նիկոլայ Ասատուրի - ունի բարձրագույն կրթություն,լեզվի և գրականության մասնագետ:Աշխատել է <<Զանգեզուր>> թերթի խմբագրությունում որպես տեղակալ:
4.Միքայելյան Շահեն Ռաֆայելի - բարձրագույն կրթությամբ, լեզվի և գրականության մասնագետ:
5.Հայրապետյան Լազր Հարությունի – ունի բարձրագույն կրթություն,պատմության մասնագետ:1971-72 թթ.-ից աշխատել է գյուղի դպրոցում,որպես ուսումնական մասի վարիչ:
6.Մանիշակ Ասկանդարի Մկրտչյան - միջնակարգ մանկավարժական կրթությամբ: Ավարտել էր Գորիսի մանկավարժական ուսումնարանը:
7.Մարսել Երվանդի Հայրումյան - ունի բարձրագույն կրթություն:Մասնագիտությունը`լեզվի և գրականության ուսուցիչ: Եղել է ուսումնական մասի վարիչ:1971-ից աշխատել է գորիսի N-3 դպրոցում,որպես` ուսմասվար:
8.Սարգիս Ասատուրի Բաբաջանյան - ունի բարձրագույն կրթություն`պատմության մասնագետ: 1971-ից աշխատել որպես Գորիսի գարեջրի գործարանի դիրեկտոր:
9.Երվանդ Գիչունց - ունի միջնակարգ մանկավարժական կրթություն:Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը:
10.Ժորա Արշակի Դանիելյան - ունի բարձրագույն կրթություն`մաթեմատիկայի մասնագետ:
11.Դոլյա Վաղարշակի Խաչատրյան - ունի բարձրագույն կրթություն`մաթեմատիկայի մասնագետ:
12.Մարուսյա Նիկոլայի Թունյան - ունի միջնակարգ մանկավարժական կրթություն:Ավարտել է Գորիսի մանկ. ուսումնարանը:
13.Աստղիկ Հովսեփի Անտոնյան - ունի միջնակարգ մանկավարժական կրթություն:Ավարտել է Գորիսի մանկ. ուսումնարանը:
14.Արամայիս Շամիրի Սարգսյան - ունի միջնակարգ մանկավարժական կրթություն:Ավարտել է Գորիսի մանկ. ուսումնարանը:
15.Գոհարիկ Հովհաննեսի Բալիշյան - ունի միջնակարգ մանկավարժական կրթություն:Ավարտել է Գորիսի մանկ. ուսումնարանը:
16.Լիդա Պողոսյան - ունի բարձրագույն կրթություն:Ավարտել է Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանը:
17 Մաշուրյան Շուշիկ - ունի միջնակարգ մանկավարժական կրթություն:Ավարտել է Գորիսի մանկ. ուսումնարանը:
18.Փիլոսյան Վարդան Արամի - ունի միջնակարգ մանկավարժական կրթություն:
19.Հոսեփյան Մադլենա Լևոնի - ունի միջնակարգ մանկավարժական կրթություն:Ավարտել է Գորիսի մանկ. ուսումնարանը:
20.Վարդազարյան Սերգեյ Պողոսի - ունի բարձրագույն կրթություն:Քիմիա-կենսաբանության մասնագետ:
21.Հախյան Սիրան - ունի միջնակարգ մանկավարժական կրթություն:Ավարտել է Գորիսի մանկ. ուսումնարանը:
22.Սիրան Հարությունյան - ունի միջնակարգ մանկավարժական կրթություն:Ավարտել է Գորիսի մանկ. ուսումնարանը:

1972-1973 ՈՒՍ ՏԱՐՈՒՑ ՄԻՆՉև 1997-1998 ՈՒՍ ՏԱՐԻՆ,ԱՇԽԱՏԵԼ ՈՒ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ՆԵՐՔՈՆՇՅԱԼ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ:

1.Կոլյան Սերվին - ունի բարձրագույն կրթություն:Լեզվի և գրականության մասնագետ:
2.Բալասանյան Գյուլվարդ - ունի միջն. մանկավարժական կրթություն,ռ.լեզվի ուսուցիչ:
3.Բալասանյան Սուրիկ - ունի բարձրագույն կրթություն,ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
4.Խաչատրյան Մարիետա - ունի բարձրագույն կրթություն, դաս-վար:
5.Միրզոյան Լեռնիկ - ունի միջն.մանկ. կրթություն,դասվար:
6.Առստամյան Զարա-ունի բարձրագույն կրթություն,ռուսերենի ուսուցիչ:
7.Ափունց Անահիտ - ունի բարձրագույն մանկ. կրթություն,հ. լեզվի ուսուցիչ:
8.Թավադյան Սիլվա - ունի բարձրագույն կրթություն,հ. լեզվի և գրականության մասնագետ:
9.Խաչատրյան Սաշա - ունի բարձրագույն կրթություն, ֆիզկուլ-տուրայի ուսուցիչ:
10.Հովհաննիսյան Սուսաննա- ունի բարձրագույն կրթություն, ֆիզիկայի ուսուցիչ:
11.Հովասափյան Վաղինակ -ունի բարձրագույն կրթություն,ֆիզկուլտուրայի ուսուցիչ
12.Խաչատրյան ՎարազդատՍերյոժայի - ունի բարձրագույն կրթություն,ֆիզիկայի ուսուցիչ:
13.Ալավերդյան Էլմիրա - ունի միջն. մանկ. կրություն,ռ. լեզվի ուսուցիչ:
14.Դանիելյան Սվետիկ - ունի բարձրագույն մանկ կրթություն,հ. լեզվի և գրականության ուսուցիչ:
15.Աղաջանյան Ալվարդ - ունի միջն. մանկ. կրթություն,դասվար:
1986-87 ուս տարում, դպրոցի տնօրեն է նշանակվել Ժորա Արշակի Դեանիելյանը, և աշխատել մինչև 1997 թվականը:
Այդ ժամանակվանից աշխատանքի են ընդունվել հետևյալ մանկավարժները`
1.փիլոսյան Սոկրատ-ունի բարձրագույն կրթություն, ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
2.Ամարյան Վարդուհի-ունի բարձրագույն կրթություն,դասվար:
3.Հովակիմյան Բուրաստան -ունի բարձրագույն կրթություն,քիմիայի ուսուցիչ:
4.Մաթևոսյան Ջիվան-ունի միջն.մասն. կրթություն,ավտոգործի ուսուցիչ:
5.Միրզոյան Աիդա - ունի բարձրագույն կրթություն,դասվար:
6.Մաթևոսյան Վահրամ-ունի բարձրագույն կրթություն, պատմության ուսուցիչ:
7.Դանիելյան Արշակ - ունի բարձրագույն կրթություն,հ. լեզվի և գրականության ուսուցիչ:
8.Պողոսյան Աղվան-ունի բարձրագույն կրթություն,գյուղատընտես:
9.Դանիելյան Ռոբերտ - ունի միջն. մասնագիտական կրթություն,զինղեկ:
10.Մկրտչյան Մասիս-ունի բարձրագույն կրթություն, անասնաբույժ,կենսաբանության ուսուցիչ:
11.Օհանյան Կարինե - ունի բարձրագույն կրթություն,քիմիայի ուսուցիչ:
12.Հովսեփյան Անահիտ - ունի բարձրագույն կրթություն,կենսաբանության մասնագետ:
13.Գասպարյան Արաքսյա - ունի միջն. մասնագիտական կրթություն,ռ. լեզվի ուսուցիչ:
14.Կարապետյան Մարգարիտա - ունի բարձրագույն պոլիտեխնիկ կրթություն,ֆիզկայի ուսուցիչ:
15.Բարսեղյան Արփիկ - ունի միջն.մասնագիտական կրթություն, քիմիայի ուսուցիչ:
16.Բաղդասարյան Անդրանիկ- ունի բարձրագույն մանկ. կրթություն,պատմության մասնագետ:
17.Դանիելյան Արտակ-ունի բարձրագույն մանկ.կրթություն,աշխատանքի ուսուցման ուսուցիչ:
18.Պետրոսյան Վալենտինա - ունի միջնակարգ մասնագիտական կրթություն, տնանարության ուսուցչուհի:
19.Այվազյան Վահան-ունի բարձրագույն ,մանկ. կրթություն, աշխարհագրության մասնագետ:
20.Բաղդասարյան Արմինե -ունի բարձրագույն կրթություն,մանկավարժության և հոգ. մասնագետ:

1997-1998 ՈՒՍ. ՏԱՐՈՒՄ,ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՎԱՐԱԶԴԱՏ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Այդ ընթացքում աշխատել են հետևյալ մանկավարժները.
1.Գրիգորյան Կարեն - ունի բարձրագույն պոլիտեխ.կրթ.,ֆիզիկայի ուսուցիչ:
2.Մելանյա Առաքելյանը - ունի միջն. մասնագիտական կրթութ.,դասվար:
3.Ալեքսանյան Սամվել - ունի բարձրագ. կրթություն, տնտեսագետ,պատմություն:
4.Մկրտչյան Վահե - ունի բարձրագույն կրթություն,քիմիա:
5.Արմեն Բակունցը - ունի բարձրագույն կրթություն, տնտեսագետ,աշխարհագրություն:
6.Հրաչ Մաթևոսյան - ունի բարձրագույն կրթություն,բանասեր, զինղեկ:
7.Հայկ Իվանյան - ունի բարձրագույն կրթություն, մաթեմատիկայի ուսուցիչ:
8.Մարկոսյան Հակոբ - ունի բաչձրագույն կրթություն, գերմաներենի ուսուցիչ:
9.Ավետիսյան Հովհաննես - ունի բարձրագույն կրթություն, քիմիայի ուսուցիչ:
10.Հովսեփյան Ագապի - ունի միջնակարգ մասնագիտական կրթություն,գերմաներենի ուսուցիչ:
11.Լևոն Մանգասարյան - ունի միջնակարգ մասնագիտական կրթություն,զինղեկ:
12.Վարդան Կարապետյան - ունի բարձրագույն կրթություն, պատմության ուսուցիչ:
13.Մհեր Առաքելյան - ունի բարձրագույն կրթություն,պատմության ուսուցիչ:
14.Ռիմա Բարաթյան - ունի բարձրագույն կրթություն,դասվար:
15.Մերի Ավագյան - ունի բարձրագույն կրթություն,քիմիայի ուսուցիչ
16.Էդգար Մալինցյան - ունի բարփրագույն կրթություն,աշխարհագրության ուսուցիչ:
17.Լարիսա Բալայան - ունի բարձրագույն կրթություն,գերմաներենի,ուսուցիչ:
18.Դավիթ Կոստանդյան - ունի բարձրագույն կրթություն,մաթեմատիկայի ուսուցիչ :
19.Սաթենիկ Մանգասարյան - ունի բարձրագույն կրթություն, քիմիայի ուսուցիչ:
20.Ադունց Հերմինե - ունի բարձրագույն կրթություն, գերմաներենի ուսուցչուհի:

2010-11 ուսումնական տարում դպրոցի տնօրենն է`Վարազդատ
Խաչատրյանը, ուսումնական աշխատանքի գծով տեղակալը` Արշակ Դանիելյանը, մասնագիտացված կրթական աջակցութ-յունների գծով տեղակալը`Սոկրատ Փիլոսյանը,դաստիարակ-չական աշխատանքների կազմակերպիչը`Էլվիրա Ղուկասյանը, տնտեսական աշխատանքի գծով տեղակալը` Մասիս Առաքելյան:

Դպրոցում աշխատում են 19 ուսուցիչներ, 1 գրադարանավար, 2 մաքրարար, 2 գիշերային պահակ:

2012-13 ուսումնական տարում դպրոցում կոնպլեկտավորվելու է 8,75 դասարան` 55 աշակերտով:

Комментариев нет:

Отправка комментария