среда, 13 мая 2015 г.

Վաղատուր









2015 թվական.Մայիսի 9-ը...Սյունիքի մարզ՝ գյուղ Վաղատուր:Ուղիղ 70 տարի  առաջ  այս  օրը, Խորհրդային միության զորքերը հաղթանակ տարան  ֆաշիստական  զորքերի դեմ....Հաղթանակեցին ու մեր ժողովրդի տվեցին ազատություն ու անկախություն:Այսօր նախկին խորհրդային միության տարածքում նշվում է հաղթանակի օրը, մեր համայնքը եվս զերծ չմնաց այդ միջոցառումներից:Հաղթանակի ամիս մայիսը իր արևոտ եղանակով սղոսկել էր Վաղատուր համայնք.ուրախություն պարգևելով մարդկանց:Մայիսը և մասնավորապես Մայիսի 8-9-ը,հայ ժողովրդի համար լավագույն ամիսներից են,քանզի հենց այս օրերին ազատագրեցին նաև Շուշին:
  Հավաքվել էինք Վաղատուր համայնքի Հայրենական  մեծ պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձանում,որպեսզի մասնակցենք Վաղատուրի միջնակարգ դպրոցի երեխաների պատրաստած միջոցառմանը:Բոլորիս ուրախությանը չափ ու սահման չկար, երբ տեսանք Միշա Գրիգորյանին՝ Վաղատուր համայնքի միակ Վետերանին:Նա մեծ ուրախությամբ նկարվեց երեխաների հետ այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ու դրեց միջոցառման բացառիկ սկիզբը:Շնորհակալ ենք ձեզ մեր սիրելի Վետերան:Չնայաց քո 93 ամյա հասակին, դուք եկաք և ուրախացրիք մեզ,ձեր օրհնանքը տվեցիք մեզ:Ձեզ երկար տարիների կյանք:
 Երեխաների պատրաստած միջոցառման մի քանի դրվագներ կներկայացնեմ Ձեզ:














Комментариев нет:

Отправка комментария