Համայնքի մասին

Բնակչություն` 458
Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 102 կմ,
Համայնքի կենտրոնի hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 37 կմ,
Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ,
Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Վաղատուր

Վաղատուրը (նախկինուն՝ Բայանդուր) գյուղում 1905-1910թթ.՝ բնակություն են հաստատել հայ-թուրքական ընդհարումների հետևանքով Մինքենդ գյուղից արտագաղթած հայերը։ Վաղանտուրից քիչ հեռու կա 17-րդ դարի եկեղեցի, որից կարելի է ենթադրել, որ այն հիմնադրվել է միջնադարում։ Վաղատուրում են ծնվել Շմավոն Առուշանյանը (ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահ) և «Պրավդա» թերթի ճանաչված թղթակից Արամայիս Սարգսյանը։

Տնտեսությունը


Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`
- անասնապահությունը,
- դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 100 գյուղացիական տնտեսություն:
Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.
- խոշոր եղջերավոր անասուններ` 935գլուխ,
- մանր եղջերավոր անասուններ` 1112 գլուխ,
- մեղվաընտանիքներ` 332:
Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 15 հա աշնանացան:

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 2275 հա, այդ թվում`
- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2057 հա, որից`
- վարելահող` 394 հա, բազմամյա տնկարկ` 21 հա, խոտհարք` 73 հա, արոտ` 1034 հա, այլ հողատեսք`537 հա
- բնակավայրերի հողեր` 47 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 4 հա
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 7 հա
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3 հա,
- անտառային հողեր` 155 հա, որից անտառածածկ` 155 հա
- ջրային հողեր` 3 հա

աղբյուրը` syunik.gov.am

Комментариев нет:

Отправка комментария