среда, 27 августа 2014 г.

  Օգոստոսի 26-ին տեղացած անձրևախառն կարկուտը,դրա հետևանքները և <<գերևարված>> մարդիկ

 Երեկ երեկոյան Վաղատուր գյուղում տեղացած անձրևախառը կարկուտը իր հետևանքները ցույց տվեց այսօր:Առավոտյան աշխատանքի գնալիս հազիվ էի գտնում ոտք դնելու տեղ,որպեսզի  սելավների արդյունքում ամբողջ՝ առանց այն էլ անմխիթար ճանապարհների քանդված տեղերում չհայտնվեմ:Գյուղի ներքևում՝ գետի ափին է գտնվում Վաղատուրցի Է. Միրզոյանի բնակարանը:Այն հենց այն տեղում է, որտեղով անձրևների հետևանքով առաջացած  սելավը դարձել էր անկառավառելի: Հանկարծակիի եկած բնակիչները չկարողացան անգամ դապասները փակել, որպեսզի այդ ամենը, ինչ սելավի հետ գալիս էր չլցվեր Է. Միրզոյանի տան բակը:Նրանց հետ զրույցում պարզվեց որ հազիվ են կարողացել պրկել մայր խոզին իր ձագերով:Նրանք նաև ասացին որ ամբողջովին ավազով է լցվել իրենց լոբու,կարտոֆիլի այգին,նրանց պատճառելով մեծ թվով վնաս:Այս տարվա բերք ու բարիքը մնացել է ավազների տակ:Քայլելով նրանց տան բակով հազիվ է ինձ պահում,որ այդ վերևից եկած քարերի մեջ չնկնեմ:Ասեմ որ նրանց բնակարանի աշխարհագրական դիրքից ելնելով,այսպիսի դեպքերը առաջին անգամ չեն:Գրեթե ամեն հորդառատ անձրևի հետ նրանք ախուվախով են լցվում, քանզի գիտեն որ հաստատ առավոտյան չեն կարողանա իրենց իսկ դարպասից այն կողմ անցնել,որովհետեվ այն ամբողջովին ավազով ու քարերով է լցված:Նրանք չգիտեն թե իրենց հույսը ում դնեն,որպեսզի ազատվեն այդ քանդուքարափ վիճակից:Ամբողջ բակը այնպիսի քարերով է պատված, որ անգամ բեռնատար մեքենաները չեն կարողանա հասնել այնտեղ:Հարցը լուրջ է, ու նրանք իրենց ուժերով չեն կարողանա հաստատ այդ տարածքը մաքրել,սակայն մինչև այժմ ոչ մեկ չի ահազանգել,անգամ հարցնելու, թե այդ մարդիկ ինչի կարիք ունեն:Նրանք դիմել են Սյունիքի մարզպետարան ու դեռ պատասխան չկա:Դրանից զատ, գրեթե 15 ընտանիք արտաքին աշխարհի հետ կապից զրկվել են,որովհետեվ ճանապարները այնպես են քանդվել որ ոչ մի տեխնիկա չի կարա անցնի:Հուսով եմ ժողովրդի ձայնը բարձրացնելով ինչ որ մեկը մի բանով կօգնի <<գերևարված մարդկանց>>...
  Ձեզ եմ ներկայացնում լուսանկարներ և վիդեոներ այդ քանդուքարափ վիճակից...
















вторник, 26 августа 2014 г.

ԱՆՁՐևԻ  ՈՒ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԻՐ ՎՐԱ Է ԶԳԱՑԵԼ ՆԱԵՎ <<ՎԱՂԱՏՈՒՐ>> ԳԵՏԸ,ՊՈՌԹԿԱԼՈՎ ՈՒ ՎԱՐԱՐԵԼՈՎ՝ ԻՐ ՀՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՎ...

Երկար սպասված անձրևը և դրա հետևանքները

Այսօր երեկոյան, ժամը 18-50-ի սահմաններում,Սյունիքի մարզի  Վաղատուր գյուղում տեղաց  երկար սպասված անձրևը:Գրեթե երկու ամիս ամբողջ գյուղում և հարևան գյուղերում երաշտ էր և կար անձրևի կարոտը:Անձրևի սկսվելուն պես բոլորը ուրախացան,սակայն ուրախությունը քիչ տևեց: Տաս րոպե տեղացած անձրևին հաջորդեց նույնքան ժամանակով տեղացող կարկուտը, որը ավիրեց այս տարվա առանց այն էլ պակաս բերք ու բարիքը,գյուղացիներին պարգևելով մեծաթիվ վնաս...Ահա մի քանի կադրեր այդ երևույթից...

суббота, 22 июня 2013 г.

вторник, 6 ноября 2012 г.

ԳՅՈՒՂԸ ԿՓՐԿՎԻ ԿՈՐԾԱՆՈԻՄԻՑ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՇՆՈՐՀԻՎ..





Վաղատուրի կաթի մշակման արտադրամասը այսօրվա դրությամբ ,շնորհիվ արտադրամասի 
տնօրեն` Արման Դավթյանի աշխատում է առանց պարապուրդի ,տարվա կտրվածքով 
ապահովելով մի քանի աշխատատեղ:Չնայած արտադրանքի ոչ մեծ ծավալների, 
արտադրամասը ստրատեգիական  մեծ նշանակություն ունի գյուղի տնտեսության 
զարգացման և բնակչության աճի խթանմանը: 
Արտադրամասի  աշխատակազմի կազմակերպված աշխատանքի արդյունքում արտադրված 
անարատ և էկոլոգիապես մաքուր բազմատեսակ մթերքը, մեծ պահանջարկ է վայելում ողջ 
հանրապետությունում և նրա սահմաններից դուրս:















ՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿԱՆԻ